ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Վատնում են պետական թանկ ռեսուրսը՝ ժողովրդին էշի տեղ դնելով

Վատնում են պետական թանկ ռեսուրսը՝ ժողովրդին էշի տեղ դնելով
29.11.2024 | 13:22

Մեր և շատ իրավաբանական գրասենյակներում գործում է ծառայությունների ժամավճարային մեխանիզմ:

Ըստ այդ մեխանիզմի` կախված աշխատակցի հաստիքից, ստաժից, գործի բարդությունից և այլն, ժամավճարի դրույքաչափերը տարբեր են:

Երբ հաճախորդին մի պարզ ծառայություն է անհրաժեշտ, օրինակ` իրավաբանական անձի գրանցում, ապա դա արվում է առավել ցածր ժամային դրույքաչափ ունեցող աշխատակցի կողմից: Նախ` այդ աշխատակիցը դա կարող է կատարել լավագույնս, երկրորդ` արդար չի լինի նման ծառայության համար ներգրավել ամենաթանկ ժամային դրույքաչափ ունեցող աշխատակցին ու, այսպես ասած, «կլպել» հաճախորդին, երրորդ` առավել բարձր ժամային դրույքաչափով աշխատող աշխատակիցը հազար ու մի կարևոր գործ ունի անելու:

Երբ կառավարության նիստին ՀՀ պետական համակարգի ամենաթանկ վարձատրվող աշխատողներն իրենց աշխատաժամը վատնում են «կոպեկով մոյկաներում կարչերի ջրի նապոռի» ու «ինչ-որ հեռավոր գյուղի դպրոցի դասասենյակի անվանակոչման» վրա, ապա դա պետական թանկ ռեսուրսի վատնման, ժողովրդին կլպելու, էշի տեղ դնելու, ինչպես նաև իրապես կարևոր գործերը «վրաներից ցրելու» ամենացայտուն դրսևորումն են:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 4919

Մեկնաբանություններ